Թաթարստանում կինը սպանել է վեցամյա որդուն եւ ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել Թաթարստանի Զելենոդոլսկի շրջանի Վասիլեւո գյուղում։ Իրավապահները հայտնաբերել են երեխայի դիակը, որի վրա եղել են բռնության հետքեր։ Այնուհետեւ հայտնաբերվել է նաեւ 38-ամյա մոր դիակը։
Հարուցվել է քրեական գործ։ Նախնական վարկածի համաձայն, կինը սպանել է վեցամյա որդուն, ապա ինքնասպանություն է գործել։ Իրականացվում է քննություն։