Բաքվում առանց բերանի, խոզի քթով, ականջները պարանոցի վրա երեխա է ծնվել. թույլ նյարդերով մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել (Video)

1359

Բաքվում սարսափելի անոմալիաներով երեխա է ծնվել: Աղբյուրի տվյալներով՝ նորածին աղջիկը չունի նորմալ բերան, քիթը նման է խոզի քթի, իսկ ականջները տեղակայված են վզի վրա: Միևնույն ժամանակ, նորածնի ֆիզիկական վիճակը նորմալ է, սիրտն ու թոքերը լավ են գործում:

Ադրբեջանի գլխավոր գինեկոլոգ Սևինջ Մամեդովան, մեկնաբանելով դեպքը, նշել է, որ չի տեսել երեխային և չունի այդ իրավունքը, քանի որ երեխան ծնվել է մասնավոր հիվանդանոցում:

Նրա խոսքով՝ այսպիսի անոմալիաներ պատահում են, սակայն շատ հազվադեպ, այն հնարավոր է լինում պարզել հղիության երրորդ ամսում, և այդ դեպքում նշանակվում է հղիության արհեստական ընդհատում: Մամեդովայի խոսքով՝ այսպիսի անոմալիան բժիշկների կողմից թաքցնելը հանցագործություն է, և ընտանիքն իրավունք ունի բողոք ներկայացնելու սպասարկող գինեկոլոգի դեմ: