30.000 դրամի համար 60-ամյա կինը ստիպել է 18-ամյա աղջկան 5 տղամարդու հետ հարաբերություն ունենալ, որից հետո․․․

1684

Գյումրիում 60-ին մոտ կինը ստիպել է 18 տարեկան աղջկան պոռնկությամբ զբաղվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ աղջիկը կնոջը 30 հազար դրամ պարտք է եղել և տեւական ժամանակ չի կարողացել այն վերադարձնել:

Կինը` տեսնելով, որ չի կարողանում իր գումարը ետ վերցնել, աղջկան ժամադրել է, և նշված վայր իր հետ տարել է հինգ երիտասարդի ու ստիպել աղջկան սեռական հարաբերություն ունենալ նրանց հետ: Ինչից հետո, ըստ կայքի` տղաներից ստացել է իր հասանելիք գումարը` այդպիսով փակելով աղջկա հետ պարտք ու պահանջը:

NEWS.am-ի փոխանցմամբ` այսօր աղջիկը դիմել է իրավապահներին և գործով արդեն զբաղվում է Գյումրիի ոստիկանությունը: