ՊՆ-ի աշխատակից Սարգսյան Արթուրին որպես լրտեսի գնդակ ահարել են հետո. նա է ստիպել, որ ոստիկանները Շուշիում մտնեն ժողովի

6610

Հոկտեմբերի 4-ին Շուշիի մշա­կույթի տան ռմբահարումից զոհվեց 22 ոստիկան, մեկը կորավ անհետ, հարցեր ու չփա­րատված կասկածներ են մնացել, որոնք տանջում են զոհվածների հա­րազատներին:

Ինչո՞ւ էին 400 ոստի­կանների բերել ռմբակոծվող Շուշի, ընդ որում, իրենց կամքին հակառակ, ինչո՞ւ էին հավաքել մի վայրում, փակ տարածքում, ինչո՞ւ նրանց մի մասը չէր մտել ներս՝ դրսում կանգնած էին, իսկ պայթյունից հետո փախան, և վերջա­պես՝ ինչո՞ւ թշնամու ԱԹՍ-ի թիրախում հենց մշակույթի տան բեմը հայտնվեց:

Սպանված ոստիկաններից մեկի այրին՝ Վարդուհի Սահակյանը պատմում է, որ նա չի հասկացել, թե ինչու են իրենց բերել այդ ժողովին, պահանջել է՝ կա՛մ ուղարկել առաջնա­գիծ, կա՛մ հետ՝ տուն: «Բայց ասել է՝ մտնենք ժողով, դուրս կգանք, հետո կորոշենք ինչ անենք: Նա նաև բրոնեժիլետ է ուզել, բայց չեն տվել: ՊՆ-ի աշխատակից Սարգսյան Արթուրը, որին գնդակահարել են հետո որպես լրտեսի, ինքն է ստիպել, որ տղաները մտնեն ժողովի»:

Այս մանրամասները տիկին Վարդուհին պարզել է ոստիկանների հարազատներից: «Մշակույթի տան պահակն ասել է Արթուր Սարգսյանին՝ էս ինչ ես անում, էսքան տղին ինչի ես մտցնում ստեղ: Սարգսյանն ասել է՝ քո գործը չի»: