ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ փաստաթղթեր են հայտնաբերվել Ադրբեջանի հանձնած մարմինների մոտ

21672

Քիչ առաջ անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հանձնած 106 մարմիններից մի մասի մոտ փաստաթղթեր կան:

Նա ասաց, որ 10-ի մոտ են հայտնաբերվել, հետո ճշտեց, որ 11-ի մոտ կան:

«Զրահաբաճկոն՝ շարքային Գևորգյան Ա.Մ., Մկրտչյան Գոռ Սամվելի՝ 81 թիվ, Ավետիսյան Արսեն Արկադիի՝ Ստեփանակերտից, Ասլանյան Արամ, Ավագյան Մանուկ Ավետիսի՝ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր (տրակտորի պռավա): Խաչատրյան Սամվել (Արցախ բանկի քարտ) 1699 կոդ, մարմնի կոդն է:

Սարգսյան Էդուարդ Արմենի (վարորդական վկայական), Շեկոյան Արթուր Վոլոդյայի (զինգրքույկ ՆԿ080509)»,-կարդաց նա։