ՏԵՍԱՆՅՈՒԹ: Քրդերը մահապատժի են ենթարկել առևանգված 13 թուրքի

264

Քրդստանի աշխատավոր կուսակցության (ՔԱԿ) անդամները Իրաքի հյուսիում քարանձավներից մեկու մահապատժի են ենթարկել առևանգված 13 թուրքի, այդ թվում նաև զինվորականների ու ոստիկանների։ Հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Տեղեկացվում է, որ 12 առևանգված թուրքերը սպանվել են գլխին արձակված կրակոցից, իսկ մեկը՝ ուսին։

Թուրքիայի Զինված ուժերի կողմից իրականացված Pençe Kartal-2 հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է Քրդստանի աշխատավոր կուսակցության 48 անդամ, ևս 2-ը պատանդ է վերցվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը , գրում է Անադոլուն:

Նրա խոսքով՝ փետրվարի 10-ին Թուրքիան ռազմական օպերացիա է սկսել ընդդեմ ՔԱԿ-ի՝ Իրաքի հյուսիսում գտնվող Գառա շրջանում, ավելի վաղ առևանգված Թուրքիայի քաղաքացիներին գտնելու համար։