«Քանի որ չես տեսել երեխայիդ դ-ին, դժվար է հավատալ, որ ինքը զոհվել ա». հերոս Հունան Մանվելյանի մայրը կասկածներ ունի, որ․․․

565

Հերոսը ազատ ժամանակ սիրում էր զբաղվել սպորտով. նա ըմբշամարտիկ էր: Սպորտի աշխարհում Հունանը հասցրել է ստանալ բազմաթիվ պատվավոր տեղերի մեդալներ և պատվոգրեր: Նա Շատ հաճախ նաև երգում էր. « Շատ ջիգյարով երեխա էր, հանգիստ, մարդամոտ: Տղաս բնավորության ամենալավ հատկանիշներով էր օժտված»,- Լurer.com-ի հետ զրույցում ասել է Տիգրանուհի Մանվելյանը:

Հունանի համար ևս եկավ այն օրը, երբ պետք է գնար ծառայության՝ հայրենիքը պաշտպանելու: Նա 2018 թվականի օգոստոսի 11-ին զորակոչվեց բանակ. «Ուրախ էր բանակ զորակոչվելիս, բայց ներսում զգում էր մի բան: Ասում էր՝ մա՛մ ջան, ես երբ գնամ բանակ, երևի արդեն պատերազմ կլինի»,- խորը ցավով նշել է լրատվականի զրուցակիցը:

Պատերազմի ընթացքում Տիգրանուհուն, ցավոք սրտի, բախտ չի վիճակվում անընդմեջ կապի մեջ լինել իր՝ պատերզմող որդու հետ: Նրան հաջողվում է Հունանի հետ խոսել ընդամենը մեկ անգամ և այն էլ՝ պատերազմի առաջին օրը միայն. « Առավոտյան տրամադրությունը շատ լավ էր, ասաց՝ մա՛մ ջան, ոնց եք՞, մինչև ես կհարցնեի, թե՝ դո՛ւ ասա, տղա՛ս, դու պատմի, հեռախոսազանգը ընդհատվեց ու էդ եղավ մեր վերջին հեռախոսազրույցը»,- սրտի կսկիծով ասել է հերոսածին մայրը:

Մանվելյանների ընտանիքին միայն հայտնել են, որ Հունանը զոհվել է հրամանատարի կյանքը փրկելիս: Նրանք անգամ չգիտեն, թե որդու հետ այդ ցավալի դեպքը երբ է տեղի ունեցել. « Հոկտեմբերի 27-ին նոր արդեն զոհվածների ցուցակում գրվել է տղայիս անունը: Մոտ մեկ շաբաթ առաջ մի դիակ են գտել, որը ԴՆԿ-ով համապատասխանում է Հունանիս, բայց ես կասկածներ ունեմ, որ իմ Հունանը չէ, ես նորից ասել եմ որ ԴՆԹ անեն»,- նշել է Հունանի մայրը:

Մայրը ունի կասկածներ, որ իր որդին ողջ է, միայն թե գերության մեջ է: Այդ միտքը սփոփում է նրան առաջ նայել. «Տեսանյութեր կան, ճիշտ է, թիկունքով եմ տեսել, բայց նման էր Հունանիս, ինձ թվում ա՝ ինքը գերության մեջ ա: Եվ հետո, քանի որ չեմ տեսել Հունանին, մի քիչ դժվար ա հավատալը, որ Հունանի դին ա: Եղբայրը, որ գնացել է դիակը ճանաչելու, ասել է՝ անճանաչելի է եղել»,- մեծ ցավով ասել է Տիգրանուհի Մանվելյանը: