Արցախի հերոս, պատերազմի ժամանակ զոհված Սերգեյ Շաքարյանի մարմի նը շփ ոթել են, նրա փոխարեն Եռաբլուրում հուղարկավորել են ՊՆ այլ սպա յի։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ՊՆ աղբյուրը։
Պատերազմի օրերին Սերգեյ Շաքարյանին հուղարկ ավորել են Եռաբլուրում, դրանից հետո Շաքարյանի հարազատներին հայտնել են,որ Եռաբլուրում ամփոփվածը Սերգեյ Շաքարյանը չէ։
«Հարազատներին ի վերջո հաջողվել է համոզել, որ համաձայնեն արտաշի րիմում անել, որից հետո տարբեր անալիզներով պարզվել է, որ հուղարկավորել են ոչ թե Սերգեյ Շաքարյանի, այլ այլ սպայի մար մին։ Հունվարի 21-ին կատարվել է արտաշիրիմում։ Հիմա գտել են այլ մասունքներ, որոնք հավանաբար Սերգեյ Շաքարյանի մասունքներն են, դեռ կատարվում են հետազոտություններ կամ գուցե արդեն ավարտվել են»,- ասել է ՊՆ աղբյուրը։