Թաղումից 3 ամիս հետո պարզվել է՝ զոհվածի հարազատներին սխալ դ ի են տվել և․․․

616

Հարազատներին պատերազմում կորցրած մարդիկ ոչ միայն ծանր հարված են ստացել եւ սգի մեջ են, այլեւ հայտնվում են ահա սարսուռ պատմությունների մեջ, գրում է «Հրապարակը»:

Զ ոհված զինծառայողի ծնողներին իրենց որդու փոխարեն ուրիշ զինծառայողի դ ի են տվել, նրանք հո ւղարկավորել են իրենց հարազատին, հետո պարզվել է, որ դի ակների փնտրտուքով զբաղվող անձինք շփոթել են։

Դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Բազմաղբյուր համայնքում։ Պատերազմում զ ոհված զինծա ռայողի ծնողները նոյեմբերին հուղա րկավորել են իրենց որդու դի ն, սակայն 3 օր առաջ զանգ են ստացել, և իրենց ասել են, որ թյուրիմացություն է տեղի ունեցել՝ այլ անձի են հուղար կավորել, գերեզմա նում իրենց որդին չէ, պետք է արտա շիրմում անել եւ դիակը հանձնել տիրոջը։

Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք Բազմաղբյուր համայնքի ղեկավար Խոսրով Հարությունյանի հետ, նա հաստատեց տեղեկությունը․

«Առանց ԴՆԹ անալիզի են բերել դիակը, նկարը տեսել են, շատ նման են իրար եղել, հիմա հարազատները իրենց որդու դիակն են փնտրում, հաստատ սխալ դիակ են բերել։ Ծնողներն էլ խոսել են դիակի տիրոջ հետ, հասկացել են միմյանց, հիմա պետք է իրենց որդու դիակը գտնեն, որպեսզի բերեն, արտաշիրիմում անեն»,- ասաց համայնքապետը։