ՀՐԱՏԱՊ։Տղամարդը պատուհանից ընկել է մանկա սայլակի վրա և սպա նել 5 ամսական երեխային

303

Ռուսաստանում տղամարդը պատուհանից ընկել է մանկասայլակի վրա, որի հետևանքով մանկասայլակում գտնվող երեխան մահա ցել է, հայտնում է Вести Воронеж լրատվական պորտալը:

Դեպքը տեղի է ունեցել բազմահարկ շենքի բակում: Ականատեսները պատմել են, որ մայրը երեխայի հետ քայլելիս է եղել մայթին, երբ հանկարծ մի մարդ բարձրությունից ընկել է մանկասայլակի վրա:

Երեխան հինգ ամսական էր: Դեպքից կարճ ժամանակ անց նա մահա ցել է շտապօգնության մեքենայում: Մորն արել են հանգստացնող ներարկումներ, քանի որ վերջինս կատարվածից շո կի մեջ է ընկել: Մահացած տղամարդն, ըստ հարևանների, 30 տարեկան է եղել:

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեից հայտնել են, որ քննիչն արդեն մեկնել է դեպքի վայր: Այլ պաշտոնական տեղեկատվություն դեռրս չի հաղորդվել: