ՏԵՍԱՆՅՈՒԹ։Ադրբեջանական բանտից ազատված Ա. Խոջոյանը Տավուշի մարզում 17-ամյա աղջկան սպա նելու կասկածանքով տեղափոխվեց Վանաձորի բանտ

1321

Հունիսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մերուժան Գալստյանը միջնորդություն են ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալան քի որոշում կայացնի Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ, 25-ամյա Արսեն Խոջոյանի նկատմամբ:

Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատա վոր Զոյա Զաքինյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` որոշեց բավարարել միջնորդությունը և Ա. Խոջոյանը, ով կասկածվում է 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի 10-ից ավելի հարվածներով սպանելու մեջ` կալանավորվեց: Գ. Շամշյանի տեղեկություններով` Ա. Խոջոյանը տեղափոխվել է Վանաձոր քրեակատար ողական հիմնարկ:

Դռնփակ դատական նիստի ողջ ընթացքում դատարում էին գտնվում քննչ ական բաժնի պետ Հունան Գարանյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգամ Մայիլյանը, ինչպես նաև ոստիկանության Շամշադինի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ: Առաջիկայում քննիչի որոշմամբ նշանակվելու է դատ ահոգեբուժ ական փորձաքննություն` պարզելու համար, թե արդյոք սպա նու թյուն կատարելու ժամանակ Ա. խոջոյանը եղել է մեղսունակ, թե անմեղսունակ: Հիշեցնենք, որ Ա. Խոջոյանը այն անձնավորությունն է, ով ադրբեջ անական կողմում էր հայտնվել 2014 թվականի մարտի 7-ին և Հայաստան էր վերադարձվել ապրիլի սկզբին: Նա Մամիկոն Խոջոյանի ազգականն էր, ով կրկին 2014 թ-ի հունվարի 28-ին ադրբեջանական կողմում էր հայտնվել և Հայաստան էր վերադարձել մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում և մահացել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 25-ին, գիշերը Շամշադինի բժշկական կենտրոնում մահացել էր Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, սակայն Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ժամանակավորապես բնակվող, 17-ամյա Աստղիկ Հանիսյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 24-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սո ւր կտ րող-ծա կող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր, այդ թվում՝ կրծքա վանդակի ու որովայ նի մասում: Ծանուցում. Ենթադրյալ հան ցանքի մեջ կասկածվողը կամ մեղա դրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորո ւթյունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: