Պաշտպանության բանակը` Ասկերան մեկնող 15 հայ զինծառայողների գե րի ընկնելու լուրերի մասին

625

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է հայկական որոշ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, իբր, Գորիսից Արցախ՝ իրենց մշտական տեղակայման զորամաս՝ Ասկերան, մեկնող 15 հայ զինծառայող է գերի ընկել:

Արցախի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ լուրն իրականությանը չի համապատասխանում:
«Տեղեկությունը սուտ է: Շուտով հերքում կհրապարակենք»,-ասաց Սարումյանը: