Ինչպե՞ս է արծաթն ազդում մարդու վրա։ Մետաղի վտանգն ու օգուտը

164

Այս ազնիվ մետաղը դարեր ի վեր պաշտպանիչ է համարվել։ Դեռևս հնագույն ժամանակներում մարդիկ հասկացել են, որ նրա հատկություններն ուղղված են մարդու առողջության պահպանմանը։ Այդպես էլ կա։ Նրա էներգիան ստեղծարար է ու կարգավորված։ Արծաթն օգտագործում են բոլոր ոլորտներում՝սկսած բժշկությունից ու ռազմական ոլորտից՝ մինչև էզոթերիկա։

Արծաթը մարդկանց պաշտպանում է անեծքներից ու, այսպես կոչված, աչքի ուժից։ Որպես պաշտպանիչ թալիսման՝ այն կրում են պարզ, բարակ շղթայի կամ սուր ծայրերով կախազարդի տեսքով։

Էզոթերիկ շրջանակներում այս մետաղը գնահատում են նրա՝ գիտակցությունն անսասան, ամբողջական ու պարզ ու սթափ պահելու հատկության համար։ Մտքի պարզությունն այն է, ինչ անհրաժեշտ է զգուշավոր ու պատասխանատու մարդկանց։