Պատգամավորի գլխին դույլով աղբ են լցրել

1131

Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Իրակլի Չավլեիշվիլիին խորհրդարանական ընտրություններում պատգամավոր էր առաջադրվել Սաակաշվիլիի հիմնադրած «Ուժը միասնության մեջ է» դաշինքի կողմից: Նախորդ տարի Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրւթյուններում մանդատ ստացած ընդդիմությունը, բացառությամբ եզակի դեպքերի, բոյկոտելով ընտրությունների արդյունքը,առ այսօր հրաժարվում է մտնել երկրի խորհրդարան:

Իրակլի Չավլեիշվիլիին որոշել էշրջանցել բոյկոտն ու օգտագործել իր մանդատը: Ընդդիմությունը նրա գործողությունները համարել է դավաճանություն:

Հունվարի 23-ին Չավլեիշվիլին մասնակցել է Բաթումիի բուլվարի կառուցապատման դեմ ուղղված ակցիային: Նախկին համախոհները նրա հասցեին վանկարկել են «ստրուկ» ու հայտարարել, որ նա բողոքելու բարոյական իրավունք չունի: Ակցիայից հեռանալուց հետո մի քանի ակտիվիստներ հետևել են նրան և վրան շրջել աղբարկղի պարունակությունը:

Պատգամավորը հայտարարել է, որ միջադեպի հետ կապված չի պատրաստվում բողոքել ոստիկանություն:

«Ես հասարակական գործիչ եմ, համբերությունն իմ պարտականությունն է», – ասել է Չավլեիշվիլին: