Ավելի շատ ադրբեջանցի զինվորներից էինք վախենում, քան հայերից․ վարձկան

252

Ադրբեջանում գտնվող «Համզա» դիվիզիայի սիրիացի վարձկաններից մեկը պատմել է, որ Թուրքիան ստել է՝ չհստակեցնելով, թե ինչու են նրանք ժամանել այնտեղ. տեսանյութը Twitter-ի իր Էջում հրապարակել Է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:

Վարձկանը պատմել է, որ հայերին ներկայացրել են որպես քաֆիրներ, որոնցից պետք է պաշտպանել ադրբեջանցիներին։ Նրանց ասել են, որ հայերը օկուպացրել են Ղարաբաղը, նրանք իսլամի թշնամիներն են, և պետք է պաշտպանել մահմեդականներին Ղարաբաղում։

Նրա խոսքով` թուրք զինվորներն իրենց հետ ռազմի դաշտում չեն եղել, նրանք միայն քաջալերել են նրանց։ Վարձկաններն ավելի շատ վախենում էին ադրբեջանցի զինվորներից, որոնք նրանց հետ շատ վատ էին վարվում, քան հայ զինվորներից: