Սшհմռկեցnւցիչ դեպք. шնհшյտ անձինք քшնդել են Մшնվել Գրիգnրյшնի գերեզմшնն ու հшնել դին

2430

Հունվարի 6-ին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: ARM24.net-ի տեղեկություններով, այդ օրը ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատներն այցելել են Արշալույս գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատուն, սակայն գեներալի մարմինը գերեզմանում չի եղել:

Գեներալի շիրիմն ամբողջությամբ քանդված է եղել, իսկ դիակը՝ հանած դագաղից և դրած գերեզմանի կողքին:

Հարազատներն այս մասին ոչ ոքի չեն տեղակացրել՝ ամաչել են կատարվածի մասին բարձրաձայնելուց, սակայն խնդրի շուրջ մտահոգված են ու այդ օրվանից ամենօրյա հսկողություն են սահմանել գերեզմանի մոտ: Նրանց մխիթարում է այն, որ գիշերը կենդանիները Արցախի հերոսի մարմինը չեն պղծել։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ցանկությունն էր հուղարկավորվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին, սակայն նրա հարազատներին թույլ չեն տվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպել հուղարկավորությունը։