«Բերեք, տվեք մարդու երեխուն իրան, թող վառոտը չջարդի, արա»

232

«Բերեք, տվեք մարդու երեխուն իրան, թող վառոտը չջարդի, արա». անհետ կորածների հարազատը՝ ՀՀ իշխանություններին

«Խեղճ ու կրակ ծնող էր, վշտից էն կարգի նեղված, էս պետության անզորությունից, որ արդեն դիմել ա էտ կարգի քայլի, կոտրել ա ՊՆ վառոտը… բռնո՞ւմ դատում եք…
եթե էսօր էս ծնողի համբերությունը հատեց էս քայլին գնաց, լավ արեց, ես էտ մարդուն չեմ մեղադրում…էտ ամեն ինչի մեղավորը դուք եք, արա… Պետք է դատվեն այն մարդիկ, ովքեր հասցրեցին ծնողին էդ վիճակին»,-ասում է Արցախում եղբորն ու եղբորորդուն փնտրող Արսեն Ղազարյանը:

Հիշեցնենք, որ 80 օրից ավելի անհետ կորած զինվորի հորը ՀՀ իշխանությունները բանտ են նետել՝ ՊՆ դարպասներին մեքենայով հարվածելու համար: