«Իմացա՝ անձրևաջուր է, ձեռքս խփեցի, որ խմեմ, այն էլ ամբողջությամբ արյուն էր». Ե.Ա.-ն՝ գերի ընկնելու և հրաշքով փրկվելու մասին

315

«Ես հավատում էի, որ մինչև Ամանոր տանն եմ լինելու… Հեռուստացույցով տեղեկացրել էին, որ գերիներ են վերադառնում, հաղորդել էին, որ ծնողները տեղյակ են, բայց իմ ծնողները տեղյակ չեն եղել:

Երբ եկա Երևան, հիվանդանոցից եմ զանգել ու ասել… Հունվարի 8-ին գյուղում մեծ մատաղ էր, ամբողջ գյուղացիները, հարազատները եկել էին, այդ մատաղը համ ես էի այնտեղ՝ գերության մեջ, խոստացել, համ էլ՝ հայրս…

Ցավակցում եմ բոլոր զոհված զինվորների ընտանիքներին, հարազատներին, ամեն շաբաթ մոմ եմ վառում և աղոթում եմ իմ գերի ընկերների համար, որպեսզի շուտ վերադառնան իրենց ընտանիքներ»: