Զինվորներին տարել են Արցախ, պատուհանները փակել են, ասել հագուստները պետք է փոխեք. 150 երեխայի փորձել են ոտքով անցկացնեն սահմանը. խայտառակ փաստեր

1159

Այս պահին Պաշտպանության նախարարության դիմաց հավաքվել են ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանք երաշխիքներ են պահանջում, որ իրենց երեխաների՝ Արցախ մեկնելու դեպքում անվտանգության երաշխիքներ կապահովվեն:

«Երեկ հերթական խումբն է փորձել մեկնել Արցախ, սակայն կրկին հանդիպել են դժվարությունների:Երեխեքին տարել հասցրել են, պատուհանները փակել են տվել, հեռախոսները անջատել են տվել ու ասել են՝ հագուստները պետք է փոխեք սահմանը անցնելուց:

Երեխեքն էլ բոլորը ոտքի են ելել, ասել են՝ եթե դուք չեք կարող ապահովել մեր անվտանգությունը, մենք չենք անցնում սահմանը։

150 երեխայի փորձել են ոտքով անցկացնեն էդ Գորիսի սահմանը։ Հետո ռազմականն է եկել, երեխեքի մի մասին տարել է Սիսիան, մյուս մասին՝ Վայք, մինչև ծնողները հասել են երեխեքի հետևից ու հետ են բերել նրանց»,-ասում է ծնողներից մեկը։