Ադրբեջանի ԱԳՆ նախարարը հայտնել է Հադրութի շրջանից 62 գերեվարվածների մասին

401

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյրուն Բայրամովը հայտնել է Արցախի Հադրութի շրջանից 62 գերեվարվածների մասին: Այս մասին նա գրել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված նամակում` հայ զինծառայողներին անվանելով «դիվերսանտներ»: Այս մասին հայտնում են թելեգրամ ալիքները:

«Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների արդյունքում հայտնաբերվել է դիվերսիոն խմբավորման 62 անդամներ, որոնք ՀՀ քաղաքացիներ են»,-ասված է նամակում: