Նիկոլն է հայ գե րի ներին պահում Բաքվի բանտում, որպեսզի …

677

Նիկոլն է հայ գերիներին պահում Բաքվի բանտում, որպեսզի լեգիտիմացնի իր «բանավոր պայմանավորվածությունները» Ալիևի հետ:
Վարչապետի մամլո խոսնակի այսօրվա հայտարարությունը Մեղրիի միջանցքի մասին փաստում են պարզ ճշմարտության մասին, որ գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով չի կայանալու։
Հերքելով Մեղրիի միջանցքի մասին Ալիևի հայտարարությունը՝ Մանե Գևորգյանը հայտարարեց, որ գերիների վերադարձից հետո է միայն բացվելու միջանցքը։

Գերիների փոխանակման հենց սկզբում ադրբեջանցի դիվերսանտներին Բաքու ուղարկելուց հետո պարզ դարձավ, որ նիկոլը գերիների հարցով կզբաղվի միայն հայկական հողերն Ալիևին նվիրելուց հետո։
Բնականաբար, միամտություն է կարծել, որ օկուպանտ Ալիևը վերադարձնելու է բոլոր գերիներին։
Սա պարզապես իշխանությունների հերթական մանիպուլյացիան է պետական դավաճանության վերջին ակորդն ավարտին հասցնելու համար։

Իսկ նիկոլը մոտ ապագայում հեռանալու է՝ մեզ թողնելով կորսված հայրենիք։
Հ.Գ. Հարկ եմ համարում արձանագրել, որ արդեն երկու ամիս է մենք բոլորս, ֆեյսբուքում աղաղակելով և համախամբված չպայքարելով, հետևեցինք մեր հայրենիքը վաճառելու ցավոտ գործընթացին