Անկանոն կրա կոցներ են արձակվել Շուշիի շրջանում

173

Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձագային զենքից կրակ է բացել Ղարաբաղում: Այս մասին Ստեփանակերտից հայտնում են Wargonzo-ի աղբյուրները:

Անկանոն կրակոցներ են արձակվել Շուշիի շրջանում: Մեծ մասը կրակոցներ են օդում, սակայն կրակում են նաեւ Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:

Խաղաղապահներին արդեն հայտնել են միջադեպի մասին:

Անհասկանալի է, թե արդյոք ադրբեջանցիների գործողությունները կապ ունեն ԱՄՆ-ում իրադարձությունների հետ, թե նրանք «տոնում են» ուղղափառ Սուրբ Ծնունդը:

Ամեն դեպքում, հրաձգության փաստը տագնապալի ազդանշան է: