Հունվարից թուրք զինվորականները կծառայեն Լեռնային Ղարաբաղի ․․․

565

Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները, բրիգադի գեներալի հրամանատարությամբ, մեկնել են Ադրբեջան, շաբաթ օրը հաղորդում է NTV հեռուստաընկերությունը: Նրանք հունվարից պետք է սկսեն ծառայել Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի դիտորդական կենտրոնում:

Նոյեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման մասին հուշագիր է ստորագրվել Հուլուսի Աքարի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի տեսազանգի միջոցով բանակցությունների արդյունքում։