Հայտնի է դարձել սրտի համար ամենաօգտակար մթերքը

325

Հարվարդի հանրային առողջության դպրոցի բժշկական գիտությունների դոկտոր Մարթա Գուաշ Ֆերեն գտնում է, որ ընկույզը սրտի համար ամենաօգտակար բուսական մթերքն է: Այդ մասին հայտնում է La Vanguardia-ն:

Ըստ նրա, ընկույզը յուրահատուկ սննդային պրոֆիլ ունի:

Այսպես, ընկույզը պարունակում է ավելի մեծ քանակությամբ ալֆա-լինոլենաթթու, որն Օմեգա-3 ճարպաթթու է: Բժիշկը նշում է, որ նման թթուն ձկների մեջ կա:

Ընկույզը նաև շատ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ է պարունակում:

Ֆերեն հավելել է, որ բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ընկույզ ուտելը կարող է կանխել սրտի հիվանդությունները և ունենալ հակաբորբոքիչ ազդեցություն: