Ինչքան անպատասխանտու պիտի լինես, որ գիշերվա ժամը 11-ին, մառախուղի մեջ թաղված, մեր կողմից չվերահսկվող միջանցքով Արցախ զինծառայողներ ուղարկես. Է. Բաղդասարյան

512

«Հետաքննող լրագրողների ընկերակցության» ղեկավար Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լավ ինչքան, ինչքան անպատասխանտու պիտի լինես, թքած ունենաս բանակիդ վրա, որ որոշես գիշերը ժամը 11-ին, մառախուղի մեջ թաղված, մեր կողմից չվերահսկվող միջանցքով Արցախ զինծառայողներով ավտոբուս ուղարկես: Մնացած տեղի ունեցածի միջադեպերի մասին չեմ գրում, բայց դրանով զբաղվող սպաներին ոչ թե պետք է ազատել աշխատանքից, այլ կալանավորել տեղում»:

Auroranews- ը փորձեց ՊՆ-ից մանրամասներ պարզել, սակայն այս պահին աշխատակիցների հետ կապ հաստատել չհաջողվեց: