Թուրքական բանակի քուրդ զինվորին մեղադրում են քրդերեն երգելու համար

184

Թուրքիայի հարավային Ադանա նահանգում քուրդ երիտասարդի դեմ հետաքննություն է սկսվել՝ զինվորական ծառայության ժամանակ զորամասում քրդերեն երգելու, այն նկարահանելու և սոցցանցում տեսանյութը հրապարակելու համար՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։

Քրդական Mezopotamya Ajansı լրատվական գործակալությանը զինվորը հայտնել է, թե զորացրվելու հրաման ստանալուց հետո է իմացել, որ զորամասի հրամանատարն իր մասին արձանագրություն է կազմել։

Քուրդ երիտասարդի խոսքով՝ իր դեմ հետաքննություն է սկսվել իբր տեսանյութում զինվորական համազգեստով լինելու պատճառով։ Զինվորը մեղադրվում է նաև «գաղտնի տեղեկությունների արտահոսքի» համար։