Ոչ պաշտոնական լավ լուր․ այս վիդեոյի զինվորներն ու կամավորները գերի չեն, վերադարձել են տուն

584

Ոչ պաշտոնական լավ լուր․ այս վիդեոյի զինվորներն ու կամավորները գերի չեն, վերադարձել են տուն։ Ինձ հույս էր տալիս վիդեոյում կամավորի խոսքը ընկերոջը, որ «Սերոժ ջան շուտ արեք», զենքերն էին արագ հանձնում, որ դուրս գային։

Հուսով եմ վաղը 9։20-ին (դե կարող ա առավոտ պռոպկեքի մեջ ընկնեն) ՊԲ-ի սիրելի աշխատակիցները կհասնեն գործի ու կտեսնեն ՊՆ-ի սիրելի աշխատակիցների զանգերը, կհայտնեն, որ էս ամենը ադրբեջանական կեղծիք էր ու գերիներ չկան, բայց քանի որ ՊՆ-ում «շատ խառն են էս օրերին ու լարված աշխատում են», գործի կհասնեն, ՊԲ-ի հաղորդագրությունները կտեսնեն 10։45-ին (երևանյան պռոպկեքը ստեփանակերտյանից ավելի վատն են) ու մեզ այս լավ լուրերն արդեն պաշտոնապես կհայտնեն գոնե 11:55-ին։ Մի խոսքով՝ առաջիկայում կունենանք, շատ հուսով եմ։