«Խաղաղ բնակիչներին սպանելը, հիվանդանոցներ պայթեցնելը, զինվորներին տանջելը եւ անտառները հրդեհելը… այդպե՞ս եք դուք բնութագրում «ազատագրումը». Դանիել Դեքերի պատասխանը՝ ադրբեջանցուն

152

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը պատերազմի ողջ ընթացքում Երեւանում էր՝ աջակցելով Հայաստանին ու Արցախին, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանցի օգտատերերից մեկի մեկնաբանությանն ու ներկայացրել իր կոշտ պատասխանը նրան.

«Այսօր մի ադրբեջանցու կողմից այսպիսի մեկնաբանության եմ հանդիպել` «Մենք Հադրութը մեկ ամիս առաջ ենք ազատագրել, հիմա, պարզապես, այնտեղ հայերից վերջին «Մոհիկաններն» են մնացել, որոնք անտառներում թաքնված հանցագործություններ են իրականացնում»:

Իմ պատասխանը հետեւյալն էր. «Ազատագրեցի՞ք: Նկատի ունեք խաղաղ բնակիչներին սպանե՞լը, հիվանդանոցներ պայթեցնե՞լը, զինվորներին տանջե՞լը եւ անտառները հրդեհե՞լը: Այդպե՞ս եք դուք բնութագրում «ազատագրումը»»: