Էրդողանը նոր ցեղասպանությամբ է սպառնում․․․

748

Բաքվում զինվորական զորահանդեսի ժամանակ Էրդողանը երախտագիտությամբ է հիշել Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից, Թուրքիայի զինվորական մինիստր Էնվեր փաշայի անունը՝ մտքում Հայոց նոր ցեղասպանություն ակնկալելով։ Աշխարհի աչքին թոզ փչելու համար՝ իր նախորդների հրեշագործությունները թեկուզ ձևականորեն շրջանցելու փոխարեն՝ Էրդողանը նոր ցեղասպանությամբ է սպառնում․․․

Հիշեցնենք՝ Էրդողանը հրաշալի գիտե, որ Օսմանյան կայսրության պարտությունից հետո 1918 թվականի նոյեմբերին Էնվերը ապաստանել է Գերմանիայում, ուր հիմնականում թաքնվում էին թուրք դահիճները՝ մասնավորապես Թալեաթ փաշան։ 1919 թվականին Էնվերը թուրքական քաղաքական թատրոնի օրենքներով հեռակա կարգով մահվան է դատապարտվել օսմանյան նոր իշխանությունների կողմից։

1921 թվականին անցել է Միջին Ասիա, որտեղ գլխավորել է բասմաչների գործողությունները։ Արյունարբու Էնվերը սպանվել է խորհրդային զորքերի հետ բախումներից մեկի ժամանակ 40-ամյա տարիքում արցախցի Հակոբ Մելքումյանի կողմից։ Հայտնի խոսք է՝ մեկի հացը մյուսի բերանը․․․ Մի մոռացիր, Էրդողան, դու էլ մահկանացու ես․․․

Տեսնես Էրդողանը նույնպե՞ս Գերմանիայում կթաքնվի կամ երբ է Էնվերին «հանդիպելու»՝ իր հիացմունքն ու երախտագիտությունը անձամբ փոխանցելու․․․

Վրեժ Սարուխանյանի էջից: