Ալիևը պահանջել է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ստորագրի Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթը. Պուտինը խնդրել է…

751

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրման ընթացակարգի հետ կապված ինքը պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը այն ստորագրի եթերում, ինչպես արել են ինքն ու ՌԴ նախագահը. «Ասացի, որ Փաշինյանը պետք է կապիտլյացիայի ակտը ստորագրի ուղիղ եթերում, ինչպես Երկրորդ համաշխարհայինից հետո Հիտլերի դրածոները կապիտուլյացիայի ակտը ստորագրեցին դաշնակից երկրների ռազմական ղեկավարների առաջ:

այց, անկեղծ ասած, դրանից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրեց ինձ չպնդել այդ հարցով»,- հայտարարել է Ալիևը:

Վերջում նա հեգնել է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Փաշինյան, որտե՞ղ ես ստորագրել այդ փաստաթուղթը: Այ Փաշինյան, որտե՞ղ ստորագրեցիր»: