Զինյալներն հեռուստահաղորդավարուհու են գնդակահարել Աֆղանստանի արեւելքում

153

Աֆղանստանի արեւելքում զինյալները հեռուստահաղորդավարուհու են գնդակահարել, հայտնում է AP-ն: Հարձակվողները կրակ են բացել Մալալա Մայվանդի ավտոմեքենայի ուղղությամբ, երբ վերջինս դուրս է եկել Նանգարհար արեւելյան նահանգում գտնվող իր տնից, փոխանցում է AP-ն:

Հեռուստառադիոհաղորդավար աշխատելուց բացի, Մայվանդը զբաղվում էր նաեւ աֆղանցի կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությամբ:

Դեռ ոչ ոք չի ստանձնել սպանության պատասխանատվությունը, սակայն «Իսլամական պետության» մասնաճյուղը, որի կենտրոնակայանը գտնվում է արեւելյան Աֆղանստանում, ստանձնել է պատասխանատվությունն Աֆղանստանում խաղաղ բնակչության դեմ կատարված վերջին հարձակումների մեծ մասի համար: Թալիբները եւս ակտիվ են այս շրջանում: