Պատրաստ ենք բացել դռները Հայաստանի համար. էրդողան

123

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «բացել դռները Հայաստանի համար, հաղորդում է Ռիա Նովոստին: Թուրքիայի նախագահի խոսքով` Անկարան «խնդիրներ չունի հայ ժողովրդի հետ»:

«Մենք կողմնակից ենք տարածաշրջանում խաղաղությանը, պատրաստ ենք բացել դռները Հայաստանի համար: Մենք խնդիրներ չունենք հայ ժողովրդի հետ»,- ասել է Էրդողանը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: