Միգուցե Սյունիքի մարզը դառնա Շուշի 2-ը: Մինչև այժմ հայ հասարակության համար անհասկանալի է, թե ադրբեջանցիները, որոնք զրկված էին թիկունքային ․․․

605

Սյունիքի մարզը վտանգված է:

Այն, որ ադրբեջանական կողմի համար հաջորդ նպատակը հանդիսանում է Սյունիքը արդեն ոչ մեկի համար նորություն չէ: Նույնիսկ թուրքական նորություններով ասում են, որ Հայաստանը 50 մլրդ դոլարի դիմաց Ադրբեջանին պետք է տա Սյունիքի մարզ:

Եվ այս ամենի ֆոնին ի՞նչ է անում Հայաստանի ռազմա-քաղաքական էլիտան: Ոչինչ:
Փաստացի երեկ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի ղեկավարը լրագրողի միջոցով Պաշտպանության նախարարությունից զորք էր խնդրում, քանի որ սահմանը պահում են գյուղերից եկած կամավորները:

Իսկ Արավուս գյուղի հատվածում արդեն իսկ գյուղապետի խոսքերով թշնամուն ենք զիջել 800 հեկտար տարածք, այսինք առանց կռիվ զիջել են այքան տարածք, որքան նրանք կարողացան գրավել 2016 թ. Քառօրյա պատերազմի ժամանակ:

Միգուցե Սյունիքի մարզը դառնա Շուշի 2-ը: Մինչև այժմ հայ հասարակության համար անհասկանալի է, թե ադրբեջանցիները, որոնք զրկված էին թիկունքային ապահովվածությունից, ինչպե՞ս են կարողացել գրավել Շուշին: