Հորեղբայրը կացնով կտրել է 5-ամյա երեխայի մատները` բջջային հեռախոսը կոտրելու պատճառով

367

Արտակարգ ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել:

Բուրյաթիայում քրեական գործ է հարուցվել տեղի բնակչի նկատմամբ, ով հարբած վիճակում կացնով կտրել է 5-ամյա երեխայի մատները` բջջային հեռախոսը կոտրելու պատճառով:

5-ամյա աղջիկը հոր և հորեղբոր հետ գնացել է խոտհունձի։ Կեսօրին անձրև է տեղացել, և տղամարդիկ որոշել են սպասել անտառում ու սկսել են խմել: Երեխային ինչ-որ բանով զբաղեցնելու համար հորեղբայրը նրան է տվել իր բջջային հեռախոսը: Աղջիկն այն անզգշությամբ վայր է գցել ու վնասել։