Մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում: Իրականացվում է գերիների փոխանակման գործընթա՞ց

1397

Երևանից ժամանած մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում: Այս մասին հայտնում է Infoteka24-ը՝ հղում անելով ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հաբիբ Մունթազիրին:

Այս տեղեկությունը վերահաստատել է Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքը՝ իբրև աղբյուր նշելով Flightradar-ը:

Հնարավոր է՝ իրականացվում է գերիների փոխանակման գործընթաց: Այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկությունները բացակայում են: