ՏԵՍԱՆՅՈՒԹ։Քրդերը հարձակվել են Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական զորքերի շտաբի վրա

293

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈՒ) ստորաբաժանումների մարտիկները Սիրիայի հյուսիսում զինված հարձակում են իրականացրել թուրքական զորքերի վրա:

Ինչպես կիրակի օրը հաղորդել է Firat գործակալությունը, քրդերը հարձակվել են Աֆրին քաղաքում բանակի շտաբը հսկող զինծառայողների վրա: Արդյունքում, ըստ գործակալության, սպանվել է երեք թուրք զինվոր: Անկարայի կողմից ոչ մի տեղեկություն չկա ԺԻՈՒ-ի մարտիկների զինված հարձակման մասին:

Ավելի վաղ այդ տարածքում քրդերը հրաձգություն են սկսել սիրիական ընդդիմության թուրքամետ կազմավորումների հետ: Մեկ զինյալ սպանվել է, ևս չորսը՝ վիրավորվել: Հասեքե նահանգի հյուսիսում բախումներ են տեղի ունենում քրդական խմբավորումների և թուրքական զորքերի միջև: Թուրքական բանակի հրետանին ռմբակոծում է Ռաս ալ-Այն քաղաքի ծայրամասը, որտեղ գործում են ԺԻՈՒ-ի ստորաբաժանումները: Ըստ Suria հեռուստաընկերության, գնդակոծության հետևանքով վնասվել են Ումմ-Հարմալ, Ուդադ-Աբդալ և Նուվեյհատ բնակավայրերի խաղաղ բնակիչների տները: Զոհերի թվի մասին տեղեկություններ չկան: