ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուժկու պայթյուն է տեղի ունեցել նավթավերամշակման գործարանում

598

Դեկտեմբերի 4-ին հուժկու պայթյուն Է որոտացել Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հարավ-արեւելքի Դուրբան քաղաքի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանում: Այդ մասին հայտնել Է News24 տեղական նորությունների ծառայությունը:

«Պայթյուն Է տեղի ունեցել Engen նավթընկերության գործարանում, արտակարգ օգնության բրիգադները գնում են միջադեպի վայր»,- հայտնել Է Քվազուլու Նաթալի նահանգի փրկարար ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Մակքենզին:

Նրա խոսքով՝ առայժմ պարզ չԷ, թե կան ադրյոք տուժածներ եւ ինչպիսին Է նյութական վնասը: Մինչդեռ eNCA հեռուստաալիքն իր պորտալում զետեղել Է գործարանի օբյեկտներում սաստիկ հրդեհի տեսագրությունը: