Գերիների փոխանակումը շարունակվում է․ Ալիև

240

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև Ղարաբաղում մարմինների և գերիների փոխանակման գործընթացը շարունակելու մասին: Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խնդրել էր իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումից հետո վերադարձնել Ադրբեջանում պահվող ռազմագերիներին:

«Ղարաբաղի մասին պայմանագրի ութերորդ պարբերությունը ասում է, որ տեղի պետք է ունենա ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորների, ինչպես նաև մարմինների փոխանակում: Այս գործընթացը շարունակվում է», — ասել է Ալիևը։