Արցախի միտումնավոր հանձնման ծրագիրը բացահայտված է

1175

Հավաստի աղբյուրների համաձայն Արցախի դեմ պատերազմի նպատակը հետևյալն էր, գրում է zen.yandex.ru կայքը․ Ադրբեջանը պետք է իրականացներ բլիցկրիգ և մի քանի օրում ամբողջությամբ գրավեր Արցախը։ Ընդ որում, որոշակի ուժեր Հայաստանում պետք է դրան աջակցեին՝ որոշ ժամանակով կասեցնելով դեպի ռազմաճակատ կամավորների, զենք և զինամթերքի ուղարկելու գործընթացը, հրաժարվելով հակամարտության լուծման առաջարկվող տարբերակներից և Ռուսաստանի զինված ուժերի ներգրավումից հակամարտության լուծման մեջ։

Ամբողջական կապիտուլյացիայից հետո Արցախի հարցը ամբողջովին փակված կլիներ։ Այնուհետև ծրագրված էր իրականացնել քարոզչական գրոհ և պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա, հրահրել հակառուսական տրամադրություններ և դրա արդյունքում Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերելու և ՀԱՊԿ-ում անդամակցությունը դադարեցնելու մասին որոշում կայացնել և անմիջապես փոխել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը դեպի ՆԱՏՕ։

Դրանից հետո ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան իրենց ամբողջական վերահսկողության տակ կվերցնեին Հարավային Կովկասը և առանց խոչընդոտի կարող էին սկսել խոշոր նավթային և գազային պրեկտների իրականացման և «Մեծ Թուրանի» կառուցման գործընթացները։ Սակայն հայ սպաների և զինվորների արիության շնորհիվ պատերազմը երկարաձգվեց մինչև մեկ ու կես ամիս։

Այդ ընթացքում բարձրագույն իշխանության կողմից դավաճանական հրամանները, արցախցի սպաների ու գեներալների վիրավորումները տարօրինակ հանգամանքներում դարձան այնքան բացահայտ, որ շատ փորձագետներ և մտածող մարդիկ համոզված են, որ տեղի էր ունեցել համակարգային դավաճանություն։ Այսինքն, ոչ թե 1-2 մարդու դավաճանություն, այլ մի ամբողջ մարդկանց խմբի դավաճանություն նախնական համաձայնությամբ։ Այդ ի՞նչ հայերի խումբ էր, որը հետաքրքրված էր հանձնել Արցախը ու Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը փոխել դեպի ՆԱՏՕ։

Շարունակությունը սկզբնաղբյուրում ՝ armlife.am