Նա պարտականություն է ունեցել Կուբաթլուն պահելու, սակայն այնտեղից…

779

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, այսօր ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է ԱԻ նախարար: Նշենք, որ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նա նշանակվել էր 2018-ի հունիսին:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանին շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում, իսկ այս պատերազմի ընթացքում նա արժանացավ Ազգային հերոսի կոչման:

Մեզ հասած տեղեկություններով, Անդրանիկ Փիլոյանը «տակտիկական» նահանջի հեղինակ է: Այսինքն, նա պարտականություն է ունեցել Կուբաթլուն պահելու, սակայն այնտեղից նահանջ է եղել իր կորպուսի ուժերով, որը տրամադրված է եղել այդ ուղղության համար:

Նյութի աղբյուր՝ 168․am