«Հայաստանի Հանրապետության դեմ նախապատրաստվում է ադրբեջանա-թուրքական բանակի հարձակում` նախ Զանգեզուրի կտրման, ապա նաև ․․․». Հայկ Մարտիրոսյան

814

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր պատերազմի մասին. բոլոր վերլուծությունները բերում են այն անհերքելի եզրակացությանը, որ Հայաստանի Հանրապետության դեմ նախապատրաստվում է ադրբեջանա-թուրքական բանակի հարձակում` նախ Զանգեզուրի կտրման, ապա նաև դեպի Երևան արշավելու նպատակով։ Ընդ որում՝ թշնամու պլաններում հստակորեն առկա է առնվազն երկու ճակատների բացում` մեկն արևելքի այլևս լիովին անպաշտպան հատվածից, իսկ մյուսը` հարավ-արևմուտքից` Նախիջևանի գծից։

Սա լավագույն փուլն է Թուրքիայի և Ադրբեջանի համար այդ հարյուրամյա ծրագիրն իրագործելու և երկուսն էլ դա շատ լավ են հասկանում։

Միաժամանակ նման հարձակման պարագայում ռուսական ուժերը կա՛մ անկարող են լինելու միջամտել, կա՛մ միջամտելու են ուշացումով։ Բացառված չեն և քաղաքական պրոցեսները, որոնք կարող են կա՛մ այդ օպերացիայի պլանն իրականություն դարձնել և կա՛մ կանխել։

Ամեն դեպքում դրա իրականացման ռիսկն այսօր անասելիորեն մեծ է։ Հայաստանն ու հայությունն այսօր կանգնած են հիմնահատակ կործանման եզրին։ Սա գոյութենական խնդիր է։

Այդ ռազմական արշավը, որն անհնար է լինելու այս վիճակում, այսպիսի ներսից կազմաքանդված բանակով, այսպիսի բարոյալքմամբ և այսպիսի գերագույն, գլխավոր «հրամանատարով» կասեցնել, եթե տեղի ունենա, անպայմանորեն հաջողության է հասնելու։

Եվ նաև հենց դրա համար է, որ ի սկզբանե կանխորոշվածությամբ պարտված և այլևս որևէ զինվորի մոտ վստահություն չվայելող ազգային դավաճանը պետք է արագորեն հեռանա։

Արդյո՞ք նա չի կառչել իշխանությանը, որ Հայաստանը վերջնականապես գրավելուն և ոչնչացնելուն միտված այդ նախապատրաստվող օպերացիան էլ թշնամու համար հաջողությամբ պսակի։

Քանի որ համոզված եմ, որ դավաճան է և համոզված եմ, որ դա արել է անձնական շահադիտական մղումներից ելնելով` ամեն գնով այս անհնար իրավիճակում իր կառավարումը պահպանելը կարելի է միայն դրանով բացատրել»։