ՔԻՉ ԱՌԱՋ։ Հրատապ տեղեկություն hայ գերիներից
MediaHub-ը գրում է․
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին. այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մեր հիմնական աշխատանքը կոնֆիդենցիալ է: Միայն կարող եմ հաստատել` դա օգոստոսի վերջի, սեպտեմբերի սկզբի տեսակցության փաստն է, որ պահվող բոլոր հայազգի անձանց մենք հերթական անգամ տեսակցել ենք: Տեսակցությունների շրջանակներում նրանք կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց Ամատունին: