Հորդառատ անձրևները Թուրքիայում սելավների և ջրհեղեղների պատճառ են դարձել. զոհեր են գրանցվել․ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում տեղատարափ անձրևները սելավ են առաջացրել՝ երկուսը զոհվել են, չորսը՝ անհետ կորել, հայտնում է NTV-ն։
Բացի այդ, հորդառատ անձրեւները Ստամբուլում ջրհեղեղ են առաջացրել։ Ստամբուլի վարչակազմը հայտնել է ջրհեղեղի հետևանքով մեկ զոհի մասին։
Որոշ շրջաններում ջրհեղեղի պատճառով մեքենաներ են արգելափակվել փողոցներում։ Ստամբուլի քաղաքապետարանը հայտարարել է մետրոյի 3 կայարանների փակման մասին, բացի այդ, շուկան հեղեղվել է, իսկ քաղաքացիների մեծ խումբ ջրհեղեղի պատճառով արգելափակվել է Ստամբուլի գրադարաններից մեկում։
Տեսանյութերը դիտեք՝ ԱՅՍՏԵՂ