Հրատապ Lուր uտացանք. Ինչ վիճակում է երեկ վերակենդանացած Նարեկ Պողոuյանը

2943

Հրատապ Lուր uտացանք. Ինչ վիճակում է երեկ վերակենդանացած Նարեկ Պողոuյանը

Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության, վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր․ այս մասին MediaHub-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում: Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են»,- ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի սադրանքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել էր ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում։