Բացառիկ մանրամասները կարդացեք ստորև՝
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության (վարչության պետ՝ Տիգրան Կարապետյանի, Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ Ջերմուկ քաղաքում իրականացրել են «իմ ջերմուկը քո բենզինին վնաս չէ» օպերացիան․․
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում գտնվող նախկին «Սյունիք» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել։
Օպերատիվ խումբը՝ Տ․ Կարապետյանի, Ա․ Արմենակյանի և Ա ․ Արսենյանի գլխաորությամբ, մեկնել են նշված վայր, որի արդյունքում էլ տաք հետքերով նշված վայրից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և Ոստիկանության Ջերմուկի բաժին են տեղափոխել մի քաղաքացու։