/Lուսանկարներ/Նորատուu hամայնքը Uգում է իր որդու մաhը․ Արտյոմը շատ կիրթ ընտանիքի միակ որդին էր

885

Նորատուu hամայնքը Uգում է իր որդու մաhը․ Արտյոմը շատ կիրթ ընտանիքի միակ որդին էր

MediaHub.am-ը գրում է․ Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող Արտյոմ Արայի Հայկազյանը Գեղարքունիքի մարզից էր, Նորատուս համայնքից։

Տղան բանակ էր զորակոչվել հունվարին, մոտ ինը ամսվա ծառայող էր։

«Խելոք, շատ դաստիարակված, կիրթ ընտանիքի տղա էր։ Չգիտենք՝ ինչ կարող է եղած լինել»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի համայնքապետ Անդրանիկ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Արտյոմը տան մինուճար տղան էր, երկու քույր ունի, որոնք ամուսնացած են, իսկ ինքը տան հույսն ու սյունն էր։

«Հայրը մարզպետարանում էր աշխատում, հաստիքը փակվեց, դարձավ գործազուրկ, մայրն էլ չի աշխատում։ Հույսն ինքն էր։ Խելոք, կրթված երեխա էր, եթե չեմ սխալվում՝ Գավառի պետական համալրսարան էր ընդունվել ու գնացել ծառայության»,- պատմեց համայնքի ղեկավարը։