Լուսավոր կետ՝ այս ողբերգության մեջ։ Ծնողների կողմից տուժած երեխան իր սեփական տունը կունենան

3345

Նախ հիշեցնենք, որ անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ, Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ, 2023 թ. օգոստոսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կինը՝ Ա․Ա․-ն, հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է․․․

Այս պատմության մեջ միակ տուժուղները, բնականաբար, երեխաներն էին ու շատ քննարկեց այն հարցը, որ պետք չէր նրանց դեպքը ցույց տալ, քանի որ այդ փոքրիկները դպրոց են գնալու, երևալու են հանրության առաջ, ու բնականաբար կարող են առնվազն հոգեկան ծանր ճնշումների ենթարկվել։ Բնականաբար, տվյալ տեսանյութը հրապարակողները, և տարածողները պետք է պատասխան տան, ոչմիայն օրենքի, այլ նաև սեփական խղճի առաջ․․

Ու այս ողջ զազրելի պատմության մեջ, մի լուսավոր կետ հայտնվեց։ Գոռ Ամատունին՝ իր եթերներից մեկով նշեց, որ ինքը պատրաստակամություն է հայտնել զբաղվելու երեխաների թե անվտանգությամբ, հոգեբանական ծառայության մատուցման կազմակերպմամբ, ու թե նաև նրանց բնակարան տրամադրելու նախաձեռնությամբ ու առյուծի բաժինը թողնել հենց իր մասնակցությանը: Ու երբ նա դառնա չափահաս՝ կունենա նաև իր սեփական բիզնեսը․․

Երբ որոշ «զարգացածներ» գրում էին, զառանցում էին թե էս չեն հայերը, թե էսա մեր պատկերը, ուրեմն դրանց բերանը կարելի է փակել թեկուզ նաև հենց այս նորությամբ։ Չի կարելի դա ընդհանրացնել, ու դրանով ազգին բնութագրում տալ։ Սակայն ամենակարևորը, որ երեխաները, գոնե ինչ-որ լուսավոր կետ կունենան իրենց կյանքում, շնորհիվ նմանատիպ հայորդների․․․

Մեր երախտիքի խոսքն են հայտնում Ձեզ, Գոռ ջան, ու ձեր մեծ հայորդիներին, իսկական հայերին