1 տարին չբոլորած երեխան՝ թեյնիկի եռացրած ջուրը լցրել է գլխին ու մահացել

1514

Արտաշատի բժշկական կենտրոնի ճանապարհին մահացած 11 ամսական երեխան նույն օրը թեյնիկի եռացող ջուրն է թափել իր վրա: Մանրամասները ստորև՝

Մեր տեղեկություններով, երեխան, գտնվելով քայլասայլակի մեջ ու ծնողների հսկողությունից դուրս՝ մոտեցել է սեղանին, որի վրա էլեկտրական թեյնիկն է եղել միացրած` ջուրը եռալիս, ու քաշել 1, եռացրած ջուրը լցրել գլխին, ինչի հետեւանքով էլ մահացել է:

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։