Երեկ Հայաստանը ցնցեց ողբերգական մի դեպք, որի մասին դեռ շատ կհիշեշենք։ Դաժան վթարը խլեց բազում լուսավոր կյանքեր․․
Teach For Armenia ֆեյսբուքյան էջը գրում է․
Ցավով հայտնում ենք, որ օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Դասավադի՛ր, Հայաստան»-ի համայնքը անդառնալի կորուստ է կրել՝ կորցնելով իր խանդավառ նվիրյալ Ամալյա Մնացականյանին՝
2019 թվականին Ամալյան միացավ «Դասավադի՛ր, Հայաստան»-ին՝ որպես Ընտրության թիմի փորձնակ։ Իրեն դրսևորելով որպես աշխատասեր, եռանդուն ու նվիրված աշխատակից՝ Ամալյան հետագայում միացավ մեր թիմին և ծավալեց իր գործունեությունը մեր հիմնադրամում մինչև 2021 թվականի հոկտեմբերը`
Իր քրտնաջան և սրտացավ աշխատանքով Ամալյան նպաստել է հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ սերունդների մասնակիցների ընտրությանը։
«Դասավադի՛ր, Հայաստան»-ն իր ցավակցություններն է հայտնում Ամալյայի և պատահարից զոհվածների հարազատներին, բարեկամներին ու ընկերներին՝ մաղթելով տոկոնություն և համբերություն։