Հողը չի հանգստանում․ 3-րդ օրը անընդմեջ Թուրքիան ցնցվում է

1397

Հողը չի հանգստանում․ 3-րդ օրը անընդմեջ Թուրքիան ցնցվում է

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ օգոստոսյի 10-ի երեկոյան երկրի արևելյան հատվածում գտնվող Մալաթիայի նահանգի Յեշիլյուրթ շրջանում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Էպիկենտրոնում ցնցման խորությունը կազմել է 7կմ:

Փլուզվել 1 շինություն և 2 շենք, որոնք տեղական իշխանությունները ներկայացնում են անմխիթար վիճակում գտնվող կառույցներ: Վիրավորվել է 23 անձ, 80-ն էլ դիմել է հիվանդանոցներ, զոհերի թիվը դեռ ճշտվում է

Մարդիկ երկրաշարժից հետո գիշերը դրսում են անցկացրել՝ վախենալով դրա էլ ավելի ծանր կրկնությունից: Թուրքիայի արևելքը ցնցվել է նաև օգոստոսի 11-ին:

Այս անգամ 4.3 մագնիտուդ ուժգնությամբ և 7.3կմ խորությամբ երկրաշարժ է եղել Բինգյոլի նահանգում: Փլուզումների և կամ մահացածների ու վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Ավելի վաղ, օգոստոսի 10-ի ցերեկային ժամերին 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել նաև Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Հանի շրջանում:

Այսօր կրկին Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD)։ Հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով 12:42-ին Սայմբեյլի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։